Կարեն Կարապետյան. Շինարարության ժամկետների պահպանումը կկրի ամենօրյա աշխատանքային բնույթ 1 մարտի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով Երևան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտումներին, հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքը և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. ,- ընդգծել է քաղաքապետը: Շեշտվել է, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված, Կարեն Կարապետյանն ընդգծել է իրավական ակտերն ու կանոնակարգերը բարեփոխելու և ընթացակարգերը պարզեցնելու անհրաժեշտությունը` հանձնարարելով ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ շփումը պետք է լինի թափանցիկ, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմումների, գրությունների, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը` պարզեցված, շեշտել է Կարեն Կարապետյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |