2010-ին Հայաստան է ներկրվել 20 297 ավտոմեքենա 1 մարտի 2011 - 12:13 AMT PanARMENIAN.Net - 2010-ին Հայաստան է ներկրվել 17 տոկոսով ավել ավտոմեքենա կամ 20 297 հատ, մաքսային տուրքերը կազմել են 23.157 մլրդ դրամ 2009-ի 17 296 մեքենայի փոխարեն (20.488 մլրդ դրամ): Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն, Ռուսաստանից ներկրումը կրճատվել է 1 825 ավտոմեքենայով, մաքսային տուրքերը կազմել են 1.203 մլրդ դրամ 2009-ի 2 269-ի փոխարեն (1.498 մլրդ դրամ): Միաժամանակ, ի տարբերություն 2009-ի, 2010-ին շեշտը դրվել է մինչև 5 հազար դոլար արժողությամբ այսպես կոչված «էժան» ավտոմեքենաների ներկրման վրա ` 9 125 հատ 2009-ի 5 680 ավտոմեքենային փոխարեն, 5-10 հազար դոլար` 6 464 մեքենա 2009-ի 6 255 հատի փոխարեն: 2010-ին կրճատվել է 15-30 հազար դոլար արժողությամբ մեքենաների ներկրումը` 2009-ի 2198 հատից մինչև 1 837 հատ, իսկ ահա թանկարժեք մեքենաները` 30 հազար դոլար և ավել արժողությամբ, երկրում շատացել են` 2009-ի 1 043-ի փոխարեն 1 167 հատ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |