Դինքի սպանությունն արժեցել է 120 դոլա՞ր 1 մարտի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Յասին Խայալը Ստամբուլ մեկնելուց առաջ ինձ հանձնել է 180 լիր (120 դոլար), ատրճանակ և Հրանտ Դինքի լուսանկարը: Բայց ես չգիտեմ, թե ինչու եմ կատարել այդ հանցագործությունը»,- Ստամբուլի անչափահասների դատարանում հայտարարել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օղյուն Սամաստը: Նրա խոսքերով, նա ոչինչ չի հիշում, որովհետև սպանության օրից անցել է 4 տարի: «Ես ամեն ինչ մոռացել եմ: Ես նույնիսկ չեմ հիշում դատարանում իմ ելույթը: Եթե հիմա իմ ցուցմունքներն իրարամերժ լինեն, ես սուտասան կլինեմ: Եթե դուք ընթերցեք իմ նախկին ցուցմունքները, ես կպատասխանեմ դատավորի հարցերին»,- ասել է Սամաստը, հաղորդում է CNN-Turk-ը: Ավելի վաղ Սամաստը ճանաչվել է չափահաս, և գործը լսվել է առաջին ատյանի դատարանում: Ավելի ուշ, փաստաբանները հասել են նրան, որ Սամաստը հանցագործության կատարման պահին ճանաչվել է անչափահաս, և գործը հանձնվել է անչափահասների գործերով դատարան: «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում թերթի խմբագրության շենքի դիմաց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը |