Արմեն Բադալյան. Կոալիցիոն հռչակագրից շահեց միայն ՀԱԿ-ը

Արմեն Բադալյան. Կոալիցիոն հռչակագրից շահեց միայն ՀԱԿ-ը

PanARMENIAN.Net - Վերջերս ստորագրված կոալիցիոն հայտարարությունը բևեռացրեց Հայաստանի քաղաքական դաշտը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: «Քաղաքական դաշտը դարձել է երկկողմանի, սև-սպիտակ»,- նշել է նա և ավելացրել, որ այդ համաձայնագրի արդյունքում տուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ Դաշնակցությունը, անուղղակիորեն ՀՀԿ-ն, իսկ շահել է միայն ՀԱԿ-ը:

Բադալյանի կարծիքով, այդ հայտարարությունը հանգեցրել է նրան, որ ԲՀԿ-ն դադարել է հասարակության մեջ ընկալվել որպես այլընտրանք ՀՀԿ-ին, ինչպես նաև հիասթափեցնում է կուսակցության ստորին և միջին օղակներին, որոնք այլ քաղաքական ուժերին կհակվեն:

Այս կարծիքին համամիտ չէ վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, որը ԲՀԿ-ն իշխանության կուսակցություն է համարում, հետևաբար ԲՀԿ-ն չէր կարող ՀՀԿ-ին այլընտրանք դառնալ:

Փետրվարի 17-ին Հայաստանի քաղաքական կոալիցիան` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն» ստորագրեցին: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից հայտարարությունը ստորագրեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստանի» կողմից` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ «Օրինաց երկրի» կողմից` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---