Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա բրիտանական կարճամետրաժ ֆիլմերի փառատոն 1 մարտի 2011 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում մարտի 2-ին տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ. Բրիտանական կինոփառատոն» անվանումով միջոցառում: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն 5 բրիտանական կարճամետրած ֆիլմեր` «All Shades of grey», «Exhale», «Tender», «Momster», «On the run with Abdul»: Միջոցառումից հետո կկայանա քննարկում կինոռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն են` Հայաստանում Բրիտանական խորհուրդը, Գաֆեսճյան Արվեստի կենտրոնը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |