Նինո Քաթամաձեն Երևանում համերգի ժամանակ կներկայացնի նոր երգեր «Red» ալբոմից 1 մարտի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - «Շարմ Հոլդինգը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է էթնո-ջազի աստղ Նինո Քաթամաձեի և Insight խմբի համերգը Երևանում` մարտի 21-ին ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Նինո Քաթամաձեն և Insight խումբը ներկայիս ամենահետաքրքիր, ինքնատիպ և պահանջված երաժիշտներից են: Միայն վերջին տարվա ընթացքում նրանք ունեցել են ավելի քան հարյուր համերգ Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Ուկրաինայի ամենահեղինակավոր համերգասրահներում: Մարտի 21-ի երևանյան համերգին կհնչեն սիրված երգեր, ինչպես նաև` նոր ստեղծագործություններ «Red» ալբոմից: Հնարավոր չէ անտարբեր մնալ այս երաժշտության նկատմամբ: Կատամաձեի երգեցողությունը լսելիս հայտնվում ես զարմանահրաշ մեղեդիների և դյութիչ հնչությունների աշխարհում: Նրա սքանչելի ձայնը, անսահման անկեղծությունը և հմայող անմիջականությունը անվերապահորեն գերում են ունկնդրին: Ջազը լինում է տարբեր. Նինոն այն հենց այդպես է զգում: Այդ է պատճառը, որ նրա յուրաքանչյուր համերգ սպասված տոն է երկրպագուների համար և իսկական բացահայտում` նրա նոր ունկնդիրների համար: Դրանում հայ հանդիսատեսը արդեն համոզվել է 2008թ.-ին, երբ Նինոն համերգով ելույթ ունեցավ Հայկական ջազի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Կենդանի կատարմամբ համերգը եզակի հնարավորություն է ընձեռում ապրելու այդ երգերի ողջ գեղեցկությունն ու կախարդանքը: Համերգը կազմակերպվում է «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ինֆորմացիոն աջակիցներն են «Արմենիա TV» հեռուստաընկերությունը, «ԴԱՐ 21» հեռուստաընկերությունը, «Ռուսկոյե ռադիոն», «Ռադիո Վանը», «Ռադիո Ջազը», www.armenianjazz.am կայքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |