Ռումինիայում տեղի ունեցան Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներPanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում տեղի ունեցավ պատարագ և հետպատարագյան հոգեհանգստի արարողություն`նվիրված Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին: Ռումինահայությանը մեկ անգամ ևս ներկայացվեց Սումգայիթ քաղաքում 23 տարի առաջ իրագործված դաժան ողբերգությունը, որն ադրբեջանական իշխանությունների արյունալի պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից բարձրացված ինքնորոշման օրինական պահանջի: Պատարագից հետո Ռումինահայոց Միության և Ռումինիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող հիշատակի խաչքար-հուշակոթողին: Նույն օրը սումգայիթյան զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություններ կատարվեցին նաև Յաշ և Կոնստանցա հայաբնակ քաղաքների եկեղեցիներում: Յաշում արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ Հակոբյանը և Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |