Հայկական ընդդիմությունը կողմնակիցներին կոչ է անում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից

Հայկական ընդդիմությունը կողմնակիցներին կոչ է անում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանն ընդդիմության կողմնակիցներին և ցույցի մասնակիցներին կոչ է արել չենթարկվել սադրանքներին և խուսափել ոստիկանության աշխատակիցների հետ ընդհարումներից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, այդ մասին Զուրաբյանը հայտնեց ընդդիմության ցույցին ներկա գտնվող լրագրողներին:

ՀԱԿ համակարգողի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները ոստիկանության աշխատակիցների հետ պայմանավորվել են Մատենադարանի մոտ, մասնավորապես Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման հատվածում հասարակական կարգի պահպանման առնչությամբ:

Ներկայումս Մատենադարանի շենքի դիմաց ընթանում է ՀԱԿ ցույցը: Տեղում ոստիկանության ամրացված ջոկատներ են կանգնած:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---