Հայաստանի փոխվարչապետը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց![]() 1 մարտի 2011 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարտի 1-ին մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություններ ներկայացրեց անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացի վերաբերյալ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները` հնարավոր բոլոր շահառուներին համակարգում ներառելու համար: Քննարկվեց նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով համայնքների կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը: ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Գևորգյանը ներկայացրեց տարվա ընթացքում մարզերում կենտրոնի կողմից իրականացվելիք ծրագրերը` նշելով, որ կենտրոնը հնարավորություն ունի ընդհանուր 5,5 մլրդ դրամի չափով մարզերում վարկավորել այն գործարար ծրագրերը, որոնք կիրականացվեն պետության համար գերակա համարվող ոլորտներում: Տեղեկություններ հաղորդվեց նաև Բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման ընթացքի մասին: Քննարկվեցին ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել աշխատանքների կատարման ժամանակացույցերը: Անդրադարձ եղավ նաև միջպետական և համայնքային նշանակության ավտոճանապարհների սանիտարական վիճակին: Արմեն Գևորգյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել ճանապարհամերձ տարածքների սանիտարական մաքրման և աղբահանության կազմակերպման հարցերը, հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |