Դավիթ Նալբանդյան. Ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել Ռումինիայի հավաքականի դեմ խաղում 2 մարտի 2011 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Արգենտինայի հավաքականը Ռումինիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի 1/8 եզրափակիչի խաղից առաջ մամլո ասուլիս է տվել: Դավիթ Նալբանդյանն ուրախացրել է իր երկրպագուներին և հայտարարել է, որ արդեն լավագույն մարզավիճակում է և մարտի 4-ին դուրս է գալու կորտ: «Բոլորը գիտեն, որ Դևիսի գավաթը շատ կարևոր է ինձ համար, և ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել Ռումինիայի հավաքականի դեմ խաղում»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է Արգենտինայի թենիսի ասոցիացիայի պաշտոնական կայքը: Նալբանդյանը խոստովանել է, որ Արգենտինայի հավաքականը համարվում է այս հանդիպման ֆավորիտը: Արգենտինացիների ավագ Մոդեստո Վասկեսը Ռումինիայի հավաքականը համարում է լավ պատրաստված մրցակից: Խաղերը կայանալու են մարտի 4-6-ը Բուենոս Այրեսում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |