Անդրե Աղասին և Փիթ Սամպրասը խոստովանել են, որ իրենց տարաձայնություններն անցյալում են

PanARMENIAN.Net - Անդրե Աղասին Փիթ Սամպրասի դեմ ցուցադրական խաղերից հետո պատմել է իրենց փոխհարաբերությունների մասին: Այդ խաղում Աղասին 3:6, 7:5 հաշվով պարտվել է Սամպրասին:

Անցյալ տարի Հայիթի երկրաշարժից տուժածների օգնության համար կազմակերպված ցուցադրական խաղի ժամանակ տեղի էր ունեցել տհաճ միջադեպ` Աղասին փորձել է նմանակել Սամպրասին` ակնարկելով նրա ժլատության մասին, որը վերածվել էր լեզվակռվի:

Նյու Յորքում կայացած խաղից հետո նրանք խոստովանել են, որ այդ ամենն անցյալում է: Սամպրասը նշել է, որ Աղասին միշտ եղել է իր ընկերը և գլխավոր հակառակորդը

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---