ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հարցման ենթարկված Վրաստանի բնակիչների մեծ մասը պաշտպանում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը բացելու գաղափարը: Այդ են վկայում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Աղբյուրի համաձայն, Աբխազիայով երկաթուղու բացման օգտին արտահայտված հարցման մասնակիցները կարծում են, որ դա թույլ կտա բարելավել տնտեսական իրավիճակը Վրաստանում եւ վերականգնել նախկին բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ծրագրի շրջանակներում հարցման է ենթարկվել 1500 մարդ Վրաստանի տարբեր շրջաններում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---