Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Սոֆիայի Երևանյան պուրակում` հայկական խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողություն

Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Սոֆիայի Երևանյան պուրակում` հայկական խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողություն

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական Խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողություն:

Արարողությանը ներկա էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյան, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Երևան» թերթի և բուլղարական «Սկատ» հեռուստաալիքի լրագրողներ, մտավորականներ, ողբերգական իրադարձություններին ականատեսներ:

Հայկական Խաչքարի մոտ տեղի ունեցավ լռության րոպե և պսակադրման արարողություն, որից հետո ներկաները շարժվեցին Սոֆիայի հայկական եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին:

Փետրվարի 27-ին Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Ռուսե հայաշատ քաղաքներում գտնվող հայկական եկեղեցիներում նույնպես մատուցվել են Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---