Ադրբեջանում ընդվզման հավանականությունը մեծ է, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը![]() 3 մարտի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Եթե չլինի արտաքին ուժերի միջամտություն, ապա նախագահ Իլհամ Ալիևին կհաջողվի Ադրբեջանում պահպանել իշխանությունը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Մեկնաբանելով ամերիկյան Wall Street Journal թերթի կողմից հրապարակված երկրների ցուցակը, որտեղ առաջիկայում կարող են խռովություններ ծագել, արևելագետն ասել է, որ Ադրբեջանում ընդվզման հավանականությունը մեծ է: «Դա պայմանավորված է մի քանի գործոններով: Ադրբեջանում իշխանությունը հորից անցել է որդուն, ինչը բացասական է ընդունվում հասարակության կողմից: Բացի դրանից, վերջին տարիներին Ադրբեջանում ակտիվացել են կրոնական արմատական խմբավորումները»,- ասել է Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |