Բակո Սահակյանն այցելեց Ստեփանակերտում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր

Բակո Սահակյանն այցելեց Ստեփանակերտում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր համալիր և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տարածք, որտեղ նախագահին են ներկայացվել գերատեսչության համար նոր շենքերի կառուցման նախագծերը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---