Հայաստանն ու Իրանը ծրագրում են համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

Հայաստանն ու Իրանը ծրագրում են համագործակցել գյուղատնտեսության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը:

Ինչպես հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, Սերգո Կարապետյանն Իրանին առաջարկել է մասնակցել «Հայաստանում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրին»:

Իրանի դեսպանն իր հերթին առաջարկել է ոչխարաբուծության և մսի ատադրության համատեղ ձեռնարկություն ստեղծել, ինչպես նաև համագործակցել մեղվաբուծության և ծաղկաբուծության ասպարեզում:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի գյուղատնտեսության նախարարը պատրաստակամություն է հայտնել Իրանում տեղում ծանոթանալ գյուղատնտեսության ոլորտում իրանական փորձին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---