Ռուսաստանի ԱԳՆ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումը կորոշի ղարաբաղյան կարգավորման հետագա քայլերը 3 մարտի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կորոշի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «2010 թվականին եռակողմ ձևաչափով հանդիպումները կայացան հունվարի 25-ին Սոչիում, հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում և հոկտեմբերի 27-ին Աստրախանում,- հիշեցրել է դիվանագետը:- Մեր գնահատմամբ, այդ կապերը թույլ տվեցին մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները և նպաստեցին վստահության միջոցների ամրապնդմանը»: Ինչպես նշել է դիվանագետը, Աստրախանում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը շարունակելու սկզբունքային պատրաստակամություն հայտնեցին: «Մենք գտնում ենք, որ մարտի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը նախագահները հնարավորություն կունենան վերլուծելու, թե ինչպես է ընթացել աշխատանքը գագաթաժողովերի միջև ընկած ժամանակահատվածում և որոշելու ղարաբաղյան հիմնախնդրի փոխընդունելի լուծման համար հետագա քայլերը»,- ասել է Լուկաշևիչը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |