Բնակչության պետական ռեգիստրում երեխաների գրանցման գործընթացն իրականացվում է հանրապետության ողջ տարածքում 3 մարտի 2011 - 19:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կողմից մարզպետներին տարեսկզբին հանձնարարվել է համատեղ աշխատանքներ իրականացնել համապատասխան պետական մարմինների հետ` նախադպրոցական և կրթական հաստատություններում սովորող երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում կազմակերպելու համար: Նման հանձնարարականի նպատակը Բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, ինչն անհրաժեշտ է մի շարք գործընթացների (օրինակ` զորակոչի հաշվառման) արդյունավետ կազմակերպման համար: Բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի մինչև 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե ոչ: Բացի այդ, վերջին շրջանում տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես` պարզվել է նաև, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որևէ տեղ հաշվառված չեն: Նման կարգավիճակը հղի է տարբեր վտանգներով, օրինակ` կարող է հող ստեղծել երեխաների շահագործման համար: Գործընթացի նպատակը նաև այդօրինակ դեպքերի բացառումն է: Այդ իսկ պատճառով էլ որոշվեց հաշվառման վերաբերյալ տեղեկանք պահանջելու միջոցով իրականացնել բոլոր երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում: Այդ նպատակով ՀՀ կառավարության առաջարկով անցած տարի Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի մինչև 16 տարեկան երեխաների համար տեղականքները ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվում են անվճար: Գործընթացը շարունակվելու է մինչև ընթացիկ ուսումնական տարվա վերջը և կավարտվի մայիսի 31-ին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |