Հայկական ընդդիմությունը լրջորեն պատրաստվում է մարտի 17-ին նշանակված հանրահավաքին![]() 3 մարտի 2011 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմությունը վստահ է, որ մարտի 1-ին Երևանում կայացած ցույցը համաժողովրդական էր: «Հանրահավաքը, որին 50-60 հազար մարդ էր մասնակցում, ցույց տվեց, որ մեր շարժումը ճիշտ ուղու վրա է և նոր թափ է հավաքելու»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` ավելացնելով, որ մարտի 17-ին նշանակված ՀԱԿ հանրահավաքը պատշաճ մակարդակով կկայանա: Խոսելով մարտի 1-ին ոստիկանության աշխատակիցների գործողությունների մասին` Զուրաբյանը հայտնել է, որ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը զբաղված էր ոչ թե հասարակական կարգի պահպանմամբ, այլ քաղաքականությամբ: Մեկնաբանելով ցույցի ժամանակ ներկայացված ՀԱԿ ծավալուն հայտարարությունը, որում Կոնգրեսը Հայաստանի ղեկավարությանը մանրամասն ներկայացրել է մի շարք պահանջներ, Զուրաբյանը հայտնել է, որ այդ հայտարարության մեջ ՀԱԿ-ը միավորել է հանրության պահանջները: Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման մասին լուրերին` Լևոն Զուրաբյանն ասել է, որ այդ հարցն արհեստական կերպով փաթաթվում է հանրության վզին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |