Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ 4 մարտի 2011 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այս օրերին անց է կացվում միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովը, որին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գիտաժողովի հետաքրքիր ելույթներից մեկն ունեցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նա զեկույցում անդրադարձել է եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, արևելյան և հարավ-արևելյան եվրոկապական երկրների զարգազման և նրանց հետ համագորցակցության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև Լիբիական ճգնաժամի վերաբերյալ: Առավել հետաքրքիր են եղել հարցուպատասխանի ժամանակ բարձրացված հարցերը և Գորդոնի պատասխանները: Գիտաժողովի մասնակիցներից մեկը միանգամից երեք հարց է ուղղել Գորդոնին, որոնք վերաբերել են Հարավային Կովկասի խնդիրներին: Առաջին հարցը վերաբերել է վերաբերել է հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացի ապահովմանը և ԱՄՆ պատկերացումները այս հարցում: Գորդոնը պատասխանել է, որ ինքն անկեղծ չի լինի ներկաների հետ, եթե չասի, որ այդ գործընթացն այս պահի դրությամբ կանգ է առել: «ԱՄՆ-ը անշուշտ հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստեին Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը, և մեծ նշանակություն կունենային ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի համար, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար: ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից և ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Ըստ նրա, Թուրքիան ասում է, որ այն կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի Ղարաբաղյան բանակցություններում: Սակայն ԱՄՆ-ը համամիտ չի այս տեսանկյունի հետ, ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որևէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե և այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»,- ասել է Գորդոնը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |