ԵԱՀԿ-ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել լրագրողներին ահաբեկելը

ԵԱՀԿ-ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել լրագրողներին ահաբեկելը

PanARMENIAN.Net - Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին հինգշաբթի օրը մի քանի լրագրողների ձերբակալության պատճառով և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Մամուլի ազատության հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հաղորդել է, որ ԵԱՀԿ-ն կոչ է անում թուրքական կառավարությանը դադարեցնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ահաբեկելը և նրանց հասցեին սպառնալիքները:

Հինգշաբթի օրն Անկարայում և Ստամբուլում ժամանակ 2003-ին կառավարության դեմ ենթադրվող դավադրության գործի հետաքննության հետ կապված ոստիկանության արշավի ժամանակ ձերբակալվել են տասնյակ մարդիկ, նրանց մեծամասնությունը եղել են լրագրողներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---