Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Երևանը և Մոսկվան կփորձեն Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի, կարծում է հայ քաղաքագետը 4 մարտի 2011 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանը և Ռուսաստանը փորձելու են Իլհամ Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով մարտի 5-ին կայանալիք հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: «Հայկական և ռուսական կողմերը կփորձեն Ալիևից հասնել առավելագույնը փաստաթղթի, նվազագույնը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին խոսքի: Բայց ես չեմ տեսնում պատճառներ, որոնց հիման վրա Ալիևը կհամաձայնվի գնալ դրան»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը և նշել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները չեն սկսվում միայն այն պատճառով, որ նման ցանկություն չկա ոչ Հայաստանում, ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում: Նրա խոսքերով, հիմա ռուսական կողմը փորձում է պահպանել առկա գործընթացը, և ԵԱՀԿ ՄԽ մնացած երկրները դրա համար պաշտոնական Մոսկվային տվել են քարտ բլանշ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |