Շվեյցարիայի կարատեի բաց առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալներ 4 մարտի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Կարատեի Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի բաց առաջնությունից վերադարձել է 6 մեդալներով: Ոսկե մեդալ է նվաճել Հայկ Մանասյանը, արծաթե մեդալ` Կարեն Սարգսյանը: Հայաստանի հավաքականն իր հաշվին ունի նաև 4 բրոնզե մեդալներ: Կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Արման Մաքյանը Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է, որ բաց առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 11 կարատեիստներ: «Առաջնությանը մասնակցել են 1133 կարատեիստներ 27 երկրներից: ԽՍՀՄ նախկին երկրներից մասնակցել ենք մենք և ռուսները: Ընդհանուր թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը»,- ասել է Մաքյանը: Մինչ այդ առաջնությունը տեղի է ունեցել Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ երկու հայ մարզիկներ զբաղեցրել են 7-րդ տեղերը: Մարտի 19-ին «Դինամո» մարզասրահում տեղի է ունենալու Հայաստանի առաջնությունը, որից հետո ձևավորվելու է հավաքականը, որը մայիսի 6-9-ը մասնակցելու է մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնությանը: Հոկտեմբերին կայանալու է պատանիների և երիտասարդների շարքում աշխարհի առաջնությունը: «Ցավոք սրտի, մեր կառավարությունը սպորտի օլիմպիական ձևերին մեծ ուշադրություն չի հատկացնում: Այս տարի մենք ստացել ենք 2 մլն դրամ, և այդ գումարը չի հոգում մեր բոլոր ծախսերը: Մենք կփորձենք հնարավորինս շատ մեդալներ նվաճել և դրանով գրավել մեր նախարարության ուշադրությունը»,- ասել է Մաքյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |