Վերագործարկվել է mediamax.am տեղեկատվական կայքը

Վերագործարկվել է mediamax.am տեղեկատվական կայքը

PanARMENIAN.Net - Վերագործարկվել է mediamax.am տեղեկատվական կայքը-պորտալը: Կայքը եռալեզու է՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն: Կայքում մանրամասն ներկայացված է Մեդիամաքսի գործունեությունը, հատուկ նախագծերը և այն ամեն օր թարմացվում է օպերատիվ լրատվությամբ: Կայքի նորություններից են արտասահմանցի հեղինակները: «Մենք սկել ենք համագործակցել The German Marshall Fund-ի և Project Syndicate -ի հետ, որոնց նշանավոր փորձագետների նյութերը հայ ընթերցողը հնարավորություն կունենա ընթերցել հենց հայերեն», - նշեց Mediamax հիմնադիր տնօրեն Արա Թադևոսյանը:

«Եկել է այն պահը, որ հասարակությունը բացի ավանդական լրատվամիջոցներից տեղեկություններ ստանա ուղղակի: Հայաստանում կա որակյալ ժուռնալիստիկայի պակաս, մենք ցանկանում ենք լրացնել այս բացը», -ասաց Արա Թադևոսյանը: Կայքում պահպանվում են բոլոր հեղինակային իրավունքները, ինչպես ասաց Արա Թադևոսյանը, բոլոր լուսանկարները և տեքստերը հղումներով են լինելու: «Մենք շարունակել ու ենք օպերատիվ լրատվություն մատուցել: Կարծում եմ եկել է որակյալ բովանդակությունը հասանելի դարձնելու ժամանակը», - ավելացրեց Արա Թադևոսյանը:

Նա նշեց, որ նոր կայքի վերագործարկմամբ ավելացել է լրագրողների թիվը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---