iPad 2-ը Հայաստանում կլինի մարտի 25-ին 4 մարտի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարեց Apple ընկերության հիմնադիր և նախագահ Սթիվ Ջոբսը, iPad 2-ն ԱՄՆ-ում պաշտոնապես վաճառքի դուրս կգա մարտի 11-ից, իսկ ամբողջ աշխարհում` մարտի 25-ից։ Հայաստանում Apple-ը պաշտոնապես ներկայացնող Orange ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Orange-ը դեռևս չի կարող ասել, թե երբ iPad 2-ը կհայտնվի Հայաստանում։ Ըստ Apple-ի հայտարարության, iPad 2-ի վաճառքի մեկնարկի հետ կապված բոլոր iPad 1-երի գինն իջնելու է 100 դոլարով։ Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով այս պահին Orange-ի խանութներում iPad 1չկա: «iPad 1-ի առաջին խմբաքանակը փորձնական վաճառք էր, որը սպառվել է։ Մենք չենք կարող կոնկրետ ամսաթիվ ասել, բայց սպասում ենք նոր խմբաքանակի, որը կունենա ավելի բարենպաստ գին»,- ասել է նա։ iPhone.am խանութների ցանցը Հայաստանում վերավաճառում է iPad-ներ։ iPhone.am-ի վաճառքի գծով մենեջեր Արամ Թադևոսյանը տեղեկացրեց, որ միայն Wi-Fi տարբերակով iPad 2-ը Հայաստան կբերվի մարտի 25-ին. «Երբ մենք ստանանք iPad 2-ը, iPad 1-երի միայն Wi-Fi-ով տարբերակները կէժանացվեն մոտ 30,000 դրամով, իսկ 3G և Wi-Fi տարբերակ ունեցողների գինն առայժմ չի իջնի»։ Թե ինչ կարժենա iPad 2-ը iPhone.am խանութներներում, Արամ Թադևոսյանը դժվարանում է ասել։ Ըստ նրա, ամեն ինչ պարզ կդառնա մաքսազերծումից հետո։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |