Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկրված մեքենաների մաքսազերծման համար 21 վարկային պայմանագիր է կնքել 4 մարտի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է ՀՀ քաղաքացիներին տրամադրել բյուջետային անտոկոս վարկեր` ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով: Ինչպես նշվում է նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, մարտի 3-ի դրությամբ վարկային պայմանագիր կնքելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն է դիմել մոտ 47 քաղաքացի, որից 21 քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր: «Նախարարություն դիմած մոտ 20 քաղաքացիներ էլ իրենց մեքենաները պետք է հանեն Վրաստանում հաշվառումից և ներմուծեն Հայաստան` ազատ շրջանառության ռեժիմով, իսկ 6 քաղաքացիներ չէին ներկայացրել մաքսային տեղեկանքը: Քաղաքացիներին վարկերը տրամադրվում են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելագույն տևողությունը 30 րոպե է»,- նշվում է հաղորդագրության մեջ: Երևան քաղաքի բնակիչները վարկային պայմանագիր կնքելու նպատակով մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ պետք է դիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ մարզի բնակիչները` համապատասխան մարզպետարան: Քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` տեղեկանք այդ մասին պատճենը և 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները; տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք, տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից: Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով` մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն: Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |