BlueOrchard Finance SA միջազգային կազմակերպությունը «Ինեկոբանկին» $5 մլն կհատկացնի փոքր բիզնեսի ֆինանսավորման համար 4 մարտի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - BlueOrchard Finance SA միջազգային կազմակերպությունը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին $5 մլն կհատկացնի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար: Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, մարտի 5-ին Երևանում ստորագրված պայմանագրի շրջանակներում վարկային միջոցները կտրամադրվեն ՀՀ դրամով: «2010 թվականին բանկը BlueOrchard Finance SA-ից արդեն ստացել է $7.5 մլն վարկ: «Եվս մեկ պայմանագրի ստորագրումը, որը կուղղվի միկրոֆինանսավորման ոլորտի զարգացմանը, հադիսանում է բանկի արդյունավետ և նպատակաուղղված գործունեության արդյունքը և ամրապնդում է մեր համագործակցությունը վստահելի գործընկերոջ հետ»,- նշել է «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: Այս տարի «Ինեկոբանկը» նախատեսում է միջազգային համագործակցությունների շրջանակի ընդլայնում և նոր ծրագրերի իրականացում` ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը, ինչպես նաև էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի ոլորտին: Բանկն արդեն համագործակցում է ավելի քան 20 միջազգային կառույցների հետ: Միկրոֆինանսավորման ոլորտում 2010 թվականի ընթացքում բանկը 8 նոր համաձայնագիր է կնքել միջազգային ռեսուրսների ներգրավմամբ` $29 մլն ընդհանուր արժեքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |