Ադրբեջանի իշխանությունները վախենում են «արաբական սցենարի» կրկնությունից. զորքերը հավաքվում են Բաքվում 4 մարտի 2011 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զորքերը հավաքվում են Բաքվում:Ինչպես գրում է ադրբեջանական «Yeni Musavat» թերթը, այդ փաստը պայմանավորված է Ադրբեջանում բողոքի զանգվածային ցույցերի հնարավոր սկսվելու հետ կապված երկրի իշխանությունների լուրջ մտահոգությամբ: Ինքնին Բաքվում պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, ազգային անվտանգության նախարարության, նախագահական գվարդիայի և ՌՕՈՒ զորամասերը ռազմական պատրաստության վիճակի են բերվում: Ինչպես գրում է թերթը, վերջերս Բաքվում զորամասերի զինծառայողներին թույլ չեն տալիս արձակուրդ գնալ: Իշխանությունները լրջորեն մտահոգված են նաև Facebook-ում «Մարտի 11` Մեծ ժողովրդական օր» խմբի ստեղծմամբ, որը բաքվեցիներին կոչ է անում մասնակցել մարտի 11-ին ծրագրված բողոքի ակցիային: Արդեն ավելի քան 20 հազար օգտվողներ միացել են այդ խմբին: Իսկ մարտի 12-ին Բաքվում ծրագրված է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության բողոքի ակցիան: Ադրբեջանի մայրաքաղաքում իշխանությունների այս գործողությունները գնահատում են որպես ապստամբությունը ճնշելու նախապատրաստություն: Ու թեև որոշ փորձագետներ գտնում են, որ ադրբեջանական իշխանություններն իզուր են անհանգստանում, բոլոր իրադարձությունները, գրում է «Yeni Musavat»-ը, ցույց են տալիս, որ Ադրբեջանում լուրջ իրադարձությունների են պատրաստվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |