ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են գտնվում Երևանում ԵՄ պատվիրակության հրավերով:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն և առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային և տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները:

Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի լրագորղներին հանգամանալից պատմեց Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերի մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---