Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը պատրաստում է Հայլուր լրատվականի նոր տարբերակ` «Հայլուր-Սփյուռք» 4 մարտի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նախարարության աշխատակիցները կլոր սեղան քննարկում ունեցան Հայաստանի Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչներ Աբրահամ Գասպարյանի եւ Լեւոն Սարդարյանի հետ, ովքեր հանդես եկան առաջարկությամբ եւ նախարարության աջակցության ակնկալիքով`հայկական սփյուռքի համար հատուկ նոր լրատվական ծրագիր` «Հայլուր-Սփյուռք» ստեղծելու համար, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ օրական մեկ անգամ`ունենալով նաեւ մեկ կրկնություն: «Հայլուր-Սփյուռք»-ը կոչված է ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապը: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ լինի, հետաքրքիր եւ ունենա բարձր ռեյտինգ: Ունենք թղթակիցներ աշխարհի տասը երկրներում, ինչը կհեշտացնի Սփյուռքի հետ կապը: Սակայն մենք ունենք նաեւ Ձեր նախարարության աջակցության կարիքը վիդիո եւ աուդիո մատերիալի, տեխնիկայի ձեռք բերելու, ինչպես նաեւ ինֆորմացիոն դաշտում նախարարության տվյալների հասանելիության հարցում, քանի որ նախարարությունը մեր լոկոմոտիվն է: Առանց Սփյուռքի նախարարության Հայլուր-Սփյուռքը դժվար կաշխատի»,- դիմելով ՀՀ սփյուռքի նախարարին` ասաց Հանրային Հեռուստատեսության ներկայացուցիչ Աբրահամ Գասպարյանը: Նրա խոսքով, լրատվական ծրագրի առաջին թողարկումը կկայանա մարտի 14-ին, որի տեւողությունը կլինի երեսուն րոպե: Նախարարը, իր հերթին ողջունելով ծրագիրը, ասաց. «Մեր խնդիրը եւ նպատակը Ձեզ ամեն ինչով աջակցելն է , որովհետեւ առաջին հերթին ծրագիրը պետական քաղաքականությունը Սփյուռք հասցնելու միջոց է, բացի այդ Հայաստան-Սփյուռք կապը ամրապնդելու լավ գործիք»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |