Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում 4 մարտի 2011 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Բուենոս Այրեսում մեկնարկեցին Դևիսի Գավաթ - 2011-ի 1/8 եզրափակչի հանդիպումները Արգենտինայի և Ռումինիայի հավաքականների միջև: Առաջինը ելույթ ունեցավ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որի մրցակիցը Ադրիանա Ունգուրան էր:Խաղը Նալբանդյանի համար դյուրին չէր, թենիսիստը ստիպված եղավ չորս սեթ խաղալ: Նալբանդյանը խաղը շատ ակտիվ սկսեց և արդեն առաջին սեթում 6:3 հաշվով առավելության հասավ: Նա հաղթանակով ավարտեց նաև երկրորդ սեթը` 6:2: Երրորդ սեթում Ունգուրան բարելավեց իր խաղը, սկսեց ավելի ակտիվ գործել և 7:5 հաշվով հաղթանակ տարավ: Վերջին` որոշիչ սեփում Նալբանդյանը կարողացավ հավաքվել և 6:4 հաշվով հաղթել: Արգենտինա-Ռումինիա դիմակայության առաջատարն առայժմ արգենտինացիներն են 1:0 հաշվով: Այս հանդիպումից հետո կորտ դուրս եկավ երկրորդ զույգը` Խուան Մոնակո (Արգենտինա) – Վիկտոր Խանեսկու (Ռումինիա): Մեկ օր անց Խուան Իգնասիո Չելա – Էդուարդո Շվանկ զույգը կմրցի Վիկտոր Խանեսկուի և Խորի Տեկաուի հետ: Նալբանդյանն իր երկրորդ հանդիպումը կանցկացնի մարտի 6-ին Վիկտոր Խանեսկուի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |