ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը մրցակցուհիներից առաջ է 0,5 միավորով 5 մարտի 2011 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Դոհայում կկայանա կանանց ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին տուրը: Էլինա Դանիելյանը, չնայած նախավերջին տուրում Պիա Կրամլինգից (Շվեդիա) կրած կրած պարտությանը, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով, նա իր մոտակա մրցակցուհիներից` շվեդ շախմատիստուհուց և Համպի Կոներից (Հնդկաստան) առաջ է 0,5 միավորով: 11-րդ տուրում հայ շախմատիստուհին կխաղա Անտուանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ: Լիլիթ Մկրտչյանը նույնպես զիջեց 10-րդ տուրում և միավոր կորցրեց Կոների հետ պարտիայում: Նա 4 միավորով 8-րդ տեղում է և վերջին տուրում իր ուժերը կչափի Մարտա Ֆյեռոյի (Էկվադոր) հետ: Երկու հայ շախմատիստուհիներն էլ սպիտակ ֆիգուրներով կխաղան: Առաջնության հաղթողը 6500 եվրո կստանա, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազ. եվրո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |