Ռուսաստանը չի պատրաստվում Վրաստանին ուժի չկիրառման մասին երաշխիքներ տրամադրել 5 մարտի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան մտադիր չէ Թբիլիսիին ուժի չկիրառման մասին երաշխիքներ տրամադրել, որովհետև ռուսական կողմը չի սպառնում Վրաստանին, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: «Ռուսաստանը չի եղել և չի հանդիսանում հակամարտության կողմ, ուստի մենք ուժի չկիրառման մասին միակողմանի հայտարարություններ չենք անելու, որովհետև դրա կարիքը չկա: Մենք ոչ մեկին չենք սպառնացել և չենք սպառնում: Եվ Ժնևյան քննարկումների գլխավոր խնդիրը, ինչպես դա ձևակերպվել է ՌԴ և Ֆրանսիայի նախագահների որոշումներում, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի (որոնց անկախությունը Վրաստանից Ռուսաստանը ճանաչեց 2008թ. օգոստոսին) անվտանգությունն է»,- ասել է նա: Գրիգորի Կարասինի խոսքով, աբխազական և հարավօսական գործընկերները մտահոգված են Վրաստանի կողմից ռազմական ճարտասանության աճով: «Նրանց տարածքում մեր ռազմական ստորաբաժանումների և սահմանապահների ներկայությունը երկկողմանի փաստաթղթերի հիման վրա նրանց հանգիստ կյանքի ամենաամուր երաշխիքն է: Ուստի խոսքը կարող է գնալ միայն Վրաստանի և Հարավային Օսեթիայի ու Վրաստանի և Աբխազիայի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի մասին»,- ասել է նա: «Մենք (Ռուսաստանը) այն բանի կողմնակիցն ենք, որպեսզի նման փաստաթղթեր կնքվեն, սակայն… եթե դա անհնար լինի… մենք պատրաստ ենք այն միակողմանի հայտարարությունների երաշխավոր հանդես գալ, որոնք անցյալ տարվա վերջին կատարեցին Սահակաշվիլին, Բագապշն ու Կոկոյտին: Ահա դրան մենք պատրաստ ենք: Այդ առաջարկը քննարկման սեղանին է, բայց առայժմ պատշաճ ըմբռնում չի ստանում Վրաստանի և մեր որոշ արևմտյան գործընկերի կողմից»,- ավելացրել է Կարասինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |