Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ԵԱ-2013-ի նախնական փուլում ոչ ոքի խաղաց Վրաստանի հավաքականի հետ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ԵԱ-2013-ի նախնական փուլում ոչ ոքի խաղաց Վրաստանի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2013-ի Եվրոպայի առաջնության նախնական փուլի շրջանակներում խաղացել է Վրաստանի հավաքականի դեմ: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Դա Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն էր, առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 1:0 հաշվով պարտության են մատնել Ֆարերյան կղզիների հավաքականին և հիմա 4 միավորով գլխավորում են 2-րդ խումբը:

Մարտի 8-ին Հայաստանի հավաքականը վերջին խաղում հանդիպելու է մրցաշարի տերերի՝ Մալթայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---