Կարինե Նալչաջյան. Սոցիալական ցանցերով չափից դուրս տարվելը դեռահասներին դարձնում է սոցիալական հաշմանդամներ 5 մարտի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերով չափից դուրս տարվելը դեռահասներին դարձնում է սոցիալական հաշմանդամներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքերով, սոցցանցերի միջոցով մարդկանց հետ շփումը ոչ միայն թույլ չի տալիս դեռահասներին լիովին բացահայտել սեփական անձը, այլ նաև թույլ է տալիս ներկայացնել իրենց այլ լույսի ներքո: Միաժամանակ, նա նշել է, որ դա թույլ է տալիս որոշակի հաղթանակների հասնել, ազատ արտահայտել սեփական կարծիքը և ինչ-որ առումով հասնել «ձևական ինքնահաստատման»: «Դա օգնում է նրանց խուսափել կենսական խնդիրներից»,- ասել է նա: Միաժամանակ, հայ փորձագետն ասել է, որ համակարգիչներով տարվելը լուրջ խնդիրների պատճառ է դառնում ծնողների և երեխաների միջև: Սակայն, նրա կարծիքով, համակարգչի օգտագործումն ունի իր դրական կողմերը:Նրա խոսքերով, շատ համակարգչային խաղեր լավ են ազդում երեխաների զարգացման վրա՝ նրանց մտածողությունն ավելի ճկուն և տրամաբանական դարձնելով: Իր հերթին, նյարդաբան Շուշան Ասատրյանը նշել է, որ այսօր ինտերնետի միջոցով երեխաները ստանում են այնպիսի տեղեկատվություն, որը չի համապատասխանում նրանց տարիքին: Նրա խոսքերով, դա այն բանի պատճառ է հանդիսանում , որ 12-15 տ երեխաների մոտ նկատվում է 20-22 տ մարդու մտածողություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |