Փետրվարի 27-ից մարտի 5-ն ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ 5 մարտի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 3-ին և 4-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ ուժերը գործել են առավել հավասարակշռված և նպատակային: Ծախսելով անհամեմատ քիչ քանակությամբ զինամթերք, հայկական ուժերին հաջողվել է շփման գծի ողջ երկարությամբ ճնշել ադրբեջանական բանակի ակտիվությունը, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին «Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկեն»,–ասել է նա Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը Եղել են դեպքեր, երբ ՀՀ են վերադարձել «Ի գործ» ծրագրով, բայց նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ վճարում անել |