Արմեն Գևորգյանը քննարկեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը 5 մարտի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր քննարկվեցին ապրիլին Հայաստանում կայանալիք հայ- ռուսական միջռեգիոնալ համաժողովի և դրա շրջանակում կազմակերպվելիք արդյունաբերական ինովացիաների ցուցահանդեսի կազմակերպչական հարցեր: Համաժողովի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության զարգացումն է: Այն նաև միտված է գործակցության նոր ոլորտների բացահայտմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների կողմից համատեղ ծրագրերի իրագործմանը: Նման միջոցառում իրականացվում է առաջին անգամ, որին նախատեսվում է Հայաստանի հետ կապեր ունեցող ՌԴ սուբյեկտների ղեկավարների, ՀՀ մարզպետների, շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների, երկու երկրների մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների, գործարարների մասնակցությունը: Խորհրդակցությանը քննարկվեցին համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղանների թեմաներին, ինչպես նաև քննարկումներին և ցուցահանդեսին կողմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Նշվեց, որ հիմնական երկու խոշոր կլոր սեղանները վերաբերելու են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու միջռեգիոնալ հարաբերությունների խորացմանը, որոնց շրջանակում անդրադարձ կլինի նաև զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում գործակցության հնարավորություններին: Նախատեսվում են նաև մշակութային միջոցառումներ: Ա. Գևորգյանը ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել միջոցառումներին, և ռուսաստանցի գործընկերներին ներկայանալ կոնկրետ նախագծերով ու առաջարկներով` հույս հայտնելով, որ համաժողովը կծառայի իր նպատակին և հետագայում կունենա տեսանելի արդյունքներ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |