Հայաստանի վաստակավոր դերասան Ռոբերտ Հարությունյանը տոնում է իր հոբելյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանն այս տարի նշում է իր 60-ամյակը: Նշանավոր հոբելյանի առթիվ Քեն Լյուդվիգի «Մամա միա» ներկայացումը, որտեղ նա կատարում է Սոնդերսի դերը, նվիրված կլինի Ռոբերտ Հարությունյանին:

Ռոբերտ Հարությունյանն աշխատում է Դրամատիկական թատրոնում 1974թ., նա բազմաթիվ դերեր է կատարել, որոնցից ամենահայտնիներն են Մանուկ աղան («Կոմեդիա»), Քայաֆան («Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»), Համլետը («Համլետ»), Դունկանը («Մակբեթ»), Սոնդերսը («Մամա միա»):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---