Ադրբեջանական կողմը, ռազմական սպառնալիքից բացի, այսօր ոչ մի այլ փաստարկ չունի, գտնում է հայ փորձագետը 7 մարտի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպմանը միջոցներ են ձեռնարկվել, ուղղված Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխարգելմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ բանակցային գործընթացը, որը «առկախված մնաց» Աստանայի գագաթնաժողովից հետո, վերսկսվել է: Սարգսյանը նշեց նաև, որ Սոչիի հանդիպումից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանն իր պահանջներն էր ներկայացնում՝ վերջնագրի տեսքով պահանջելով, որ Հայաստանն ընդունի նորացված Մադրիդյան սկզբունքները: «Ադրբեջանը կոնկրետ ակնկալիքներ ուներ Սոչիի հանդիպումից: Հավանաբար,. Հայաստանն իր համաձայնությունն է տվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներից մեկին և փորձել է համոզել Ադրբեջանին համաձայնվել այդ տարբերակի հետ: Սակայն, Սոչիում կարգավորման ոչ մի տարբերակ չի քննարկվել»,-ասել է հայ փորձագետը: Ըստ Սարգսյանի, ադրբեջանական կողմը, ռազմական սպառնալիքից բացի, այսօր ոչ մի այլ փաստարկ չունի: Եվ այդ ֆոնի վրա ստեղծված ստատուս-կվոյի պահպանումն ուղղակի անհրաժեշտ է, գտնում է հայ փորձագետը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |