Ադրբեջանական գործոնը մեծ դեր է կատարում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ![]() 7 մարտի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Ինչ էլ ասեն թուրք քաղաքական գործիչները մինչև հունիսի 12-ը՝ մինչ խորհրդարանական ընտրությունները, պետք չէ զարմանալ: Երկրում նախընտրական քարոզարշավ է գնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ադրբեջանական քարտը հաղթաթուղթ է ազգայնականների համար, իսկ ադրբեջանական գործոնը մեծ դեր է կատարում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ: «Պետք չէ մոռանալ, որ Արևելյան Թուրքիայում բնակվում են մի քանի միլիոն ադրբեջանցիներ: Այդ խմբերին է հասցեագրված բոլոր քաղաքական կուսակցությունների քարոզարշավը, ներառյալ ԱԶԿ-ն»,-ասել է Իսկանդարյանը: Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական հակամարտություն սկսվի, Անկարան կարող է ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին: Այդ մասին Բաքվում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱԳ նախարարի խորհրդական, պրոֆեսոր Բյուլենթ Արասը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |