Սոչիի հանդիպումը հաստատեց, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի

Սոչիի հանդիպումը հաստատեց, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Սոչիում կայացած հանդիպման ավարտին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների արած հայտարարությունը հաստատեց, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը: «Հանդիպումը նպատակ ուներ համապատասխան մթնոլորտ ստեղծել Հայաստանում ու Ադրբեջանում, փոխել նրանց մոտեցումը հակամարտության լուծմանը՝ առավել բարենպաստ խաղաղ լուծման հասնելու համար»,-նշել է նա: Նա ասել է, որ Հայաստանի իշխանություններն ու հանրությունն, ի տարբերություն Ադրբեջանի, միշտ կողմ են եղել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը:

Զաքարյանը նշել է նաև, որ Ադրբեջանը միշտ ձեռք բերված դիվանագիտական համաձայնություններից հետո հրապարակայնորեն փորձել է հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ռազմատենչ հայտարարություններ անելով: Նա հավելել է, որ բոլոր այդ հայտարարությունները հիմնականում հասցեագրված են ներքին լսարանին, ինչպես նաև նպատակ ունեն պահպանել լարված իրավիճակը տարածաշրջանում:

 Ուշագրավ
---