Արտակ Զաքարյան. ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան խնդրի լուծման հարցում այլընտրանք չկա![]() 7 մարտի 2011 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը հաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն իրավասու է միջնորդական առաքելություն իրականացնել ղարաբաղյան կարգավորման մանդատի շրջանակներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում: Նա հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարություններն արդեն հայտարարել են Ռուսաստանի խաղաղապահ նախաձեռնություններին սատարելու մասին: Զաքարյանը նշել է նաև, որ Ադրբեջանն երբեմն փորձում է կասկածի տակ դնել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության այլընտրանք չունենալու հարցը, ինչպես նաև հայտարարում է, որ կարող է լուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Նա հավելել է, որ ռազմատենչ ճարտասանությունը վկայում է Ադրբեջանի դիվանագիտական անհաջողությունների մասին, իրեն ձեռնատու հունով բանակցային գործընթացը տանելու անհաջող փորձերի մասին: Այդ առնչությամբ պատգամավորը նշել է, որ համաշխարհային հանրությունը պետք է համոզի և նույնիսկ ստիպի Ադրբեջանին կառուցել իր քաղաքականությունը բանակցային գործընթացի շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |