Սոչիում գտել են Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու ձևաչափը, գտնում է հայ փորձագետը![]() 7 մարտի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը հերթական հանդիպում էր, սակայն, առանձնահատուկ էր այն առումով, որ Մայնդորֆի հռչակագրից հետո կողմերը կրկին պարտավորություն ստանձնեցին զսպվածություն հանդես բերել հակամարտության գոտում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Անշուշտ, ընդունված հայտարարությունը հազիվ թե տևական բնույթ կրի, սակայն, կարևոր է, քանի որ Աստանայի գագաթնաժողովից հետո պարզ չէր, թե ինչ ձևաչափով պետք է շարունակվեն բանակցությունները: Սոչիում ձևաչափը գտնվեց՝ կողմերը կշարունակեն բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ և Մոսկվայի նախաձեռնած եռակողմ հանդիպումների միջոցով»,-ասել է հայ փորձագետը: Այնուամենայնիվ, Մինասյանի խոսքերով, Սոչիի հայտարարությունը չի կարելի դիվանագիտական հաղթանակ համարել Երևանի համար: «Բոլորը սպասում էին, որ կողմերը կպայմանավորվեն դիպուկահարներին առաջնային գծից ետ քաշելու վերաբերյալ: Սակայն Ալիևը փորձեց փրկել դեմքը և Սոչիի հանդիպման արդյունքն առավելագույնն էր, ինչ կարելի էր ստանալ այժմ Ալիևից»,-ասել է Սերգեյ Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |