ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին և հայտարարի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին![]() 7 մարտի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Երբ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացը հասնի գործնական քայլերի իրականացմանը, ապա, բնականաբար, ԼՂՀ իշխանություններն ու ժողովուրդը պետք է մասնակցեն բանակցություններին և հայտարարեն կարգավորման վերաբերյալ իր մոտեցումների մասին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: «Երբ մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, մենք ենթադրում ենք ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, դա վերաբերում է միայն ու միայն ԼՂՀ-ին»,-ասել է նա: Զաքարյանը նշել է, որ բանակցությունները այժմ շարունակվում են այն տրամաբանությամբ, որ կան բանակցող կողմեր, այսինքն կան հակամարտության կողմեր: «ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում և փաստաթղթերում չկա կոնկրետ ցուցում, թե ով է հանդիսանում բանակցությունների կողմ, այդ հասկացությունները չեն հստակեցված»,-ասել է նա: Ըստ նրա, այդ պայմաններում իրավաբանորեն Ղարաբաղը ևս լիակատար իրավունք ունի հակամարտության կողմ դառնալու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |