Պարադոքս. Հայաստանում որոշ կանայք գերադասում են մարտի 8-ը նշել ընկերուհիների հետ

Պարադոքս. Հայաստանում որոշ կանայք գերադասում են մարտի 8-ը նշել ընկերուհիների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում շատ կանայք մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, տոն չեն համարում: Այդ մասին վկայում են երևանցի կանանց շրջանում PanARMENIAN.Net ի անցկացրած հարցման արդյունքները: Չի բացառվում, որ պատճառը մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար այդ օրն առանձնահատուկ դարձնելու ցանկության բացակայությունն է տղամարդկանց կողմից: Որոշ տղամարդկանց համար մարտի 8-ը տանջանքի է վերածվում կամ, առնվազն, տարրական ծաղիկ-օծանելիք նվիրելու արդեն հոգնեցրած, բայց անհրաժեշտ արարողության:

Սակայն, ինչպես պարզվեց, կանանց համար այնքան կարևոր չեն նվերները, որքան իրենց հանդեպ ուշադրությունը: «Կարևոր չէ, թե դա ինչ նվեր է, կարևոր է, թե ինչպես է այն մատուցվում»,- ասաց հարցվող կանանցից մեկը: Բացի դրանից, կանանց որոշակի մասը մարտի 8-ից ինչ-որ անակնկալ է սպասում, մյուսերը կցանկանային տղամարդկանցից իրենց ձեռքով պատրաստած նվեր ստանալ:

Բայց ահա թե ինչում է պարադոքսը. հարցվածների թվում գտնվեցին կանայք, որոնք հայտնեցին, որ գերադասում են մարտի 8-ը նշել ընկերուհիների հետ և ավելի հազվադեպ` տղամարդկանց: Չի բացառվում, որ դրա պատճառը տոնի միանգամայն անբնական մթնոլորտն է, որը տղամարդիկ փորձում են ստեղծել` ելնելով պարտականությունից:

Բայց և այնպես, տոները միշտ էլ հաճելի են, քանի որ անգամ ամենածույլ և անուշադիր տղամարդիկ տարին մեկ անգամ հիշում են այն մասին, որ կանանց պետք է նվերներ մատուցել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---