ԱՄՆ-ն Աֆղանստանում կմնա 2014 թվականից հետո![]() 7 մարտի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Աֆղանստանում կմնա 2014 թվականից հետո: Ինչպես հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որն այցով ժամանել է Աֆղանստան, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել աֆղանական իշխանությունների հետ: Գեյթսը, սակայն, նշել է, որ խոսքը չի գնում տարածաշրջանում զգալի ռազմական հավաքակազմի ներկայության մասին, հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր, որ Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի ռազմական օպերացիաները կդադարեցվեն սահմանված ժամկետում` 2014 թվականին: Այդ ժամանակ երկրի պաշտպանության գործում առաջատար դերը կստանձնեն աֆղանական անվտանգության ուժերը: Պորտուգալիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում այդ Ալյանսի անդամ երկրների ղեկավարները հաստատեցին իրենց մտադրություններն այն առնչությամբ, որ 2014 թվականի ավարտին ամերիկյան և նատօյական զինվորականները կդադարեցնեն ռազմական օպերացիաներն Աֆղանստանում և կսկսեն միայն այդ երկրին օգնություն ցուցաբերելու հետ կապված գործառույթներ իրականացնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |