ՆԱՏՕ-ն խոստանում է չմիջամտել իրադրությանը Լիբիայում![]() 7 մարտի 2011 - 20:25 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել իրադրությանը Լիբիայում, որտեղ բողոքի զանգվածային ակցիաները զինված բախումների են վերածվել: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Լիբիական իշխանությունների հակառակորդները պայքարում են 42 տարի շարունակ երկիրը կառավարող Մուամմար Քադդաֆիի հրաժարականի համար: Իշխանությունները դաժանաբար ճնշում են հակակառավարական ելույթները: Լիբիայում դիմակայության ընթացքում, տարբեր գնահատականների համաձայն, մինչև 2 հազար մարդ է զոհվել, մոտ 4 հազարը վնասվածքներ են ստացել: «ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել իրադրությանը, բայց որպես պաշտպանական դաշինք և անվտանգության ապահովման կազմակերպություն` մենք դեպքերի ցանկացած հնարավոր զարգացման համար ծրագիր ենք մշակում»,- ասել է Ռասմուսսենը: Գլխավոր քարտուղարը չներկայացրեց այդ ծրագրի մանրամասները, բայց ընդգծեց, որ այն իրականացվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներում, ինչպես և Ալյանսի կողմից իրականացվող բոլոր մյուս օպերացիաները: «Այնուամենայնիվ, իրադրությունը Լիբիայում զարգանում է, և ես չեմ կարող պատկերացնել, որ միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ը աչք կփակեն, եթե Քադդաֆին ու նրա վարչակարգը շարունակեն համակարգված կերպով հարձակումներ գործել սեփական ժողովրդի նկատմամբ»,- նշել է Ռասմուսսենը: Նա վստահեցրել է նաև, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Լիբիայի դեպքում, եթե դրա համար տրամադրվի ՄԱԿ մանդատը` ներառյալ երկրի վրայով օդային երթևեկության արգելափակումն ու զենքի մատակարարման էմբարգոյի կատարման հանդեպ հսկողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |