Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ադրբեջանցի պոտնեցիալ հեղափոխականների ձերբակալությունները 8 մարտի 2011 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալության ու նրա հանդեպ ֆիզիկական ճնշման կապակցությամբ: «ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան և ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում են մարտի 4-ին Գյանջայում երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալման մասին հաղորդագրություններին, հատկապես, այն մասով, որոնք առնչվում են նրան վիրավորելուն ու իրավական օգնությունից զրկելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպահնել օրենքի գերակայությունը, ապահովել Հաջիևի բոլոր իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի օրենասդրության շրջանակներում՝ ներառյալ իրավական օգնության իրավունքը, իսկ եթե պահանջվի, նաև բժշկական օգնությունը»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: «Մենք ուշադիր կհետևենք նաև վերջերս ձերբակալված երիտասարդ ակտիվիստների գործերին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Վերջին ամսում ձերբակալվել է 3 երիտասարդ ակտիվիստ: Ջաբբար Սավալանը ձերբակալվել է փետրվարի 5-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Մարտի 4-ին ձերբակալված Բախտիյար Հաջիևին մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Ֆայանաթ Բաբաևը մարտի 4-ին դատապարտվել է 11 օրվա վարչական կալանքի՝ հասարակական կարգը խախտելու համար: Ըստ տեղի հասարակական կարծիքի, բոլոր երեք երիտասարդներին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |