«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը կմասնակցի հեռուստաբանավեճի ուղիղ եթերում![]() 8 մարտի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հետաքննող լրագրող և իրավապաշտպան Արա Խ. Մանուկյանի հեղինակած «Անե՞լ նվիրատվություն, թե չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցը շուտով կդառնա Լոս Անջելեսում ուղիղ եթերով հեռարձակվելիք հեռուստաբանավեճի առարկա: Այս մասին ասվում է հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ բանավեճի մասնակիցները հետևյալն են. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը և վերոնշյալ ուղեցույցի հեղինակ Արա Խ. Մանուկյանը: Արա Վարդանյանը հերքել է ուղեցույցի բովանդակությունը՝ ասելով, որ հոդվածում ներկայացված բոլոր փաստերը բամբասանքներ են և, ավելին, մեր կազմակերպության հետ ընդհանուր ոչինչ չունեն»: 2011 թ. մարտի 2-ին նա արել է հետևյալ հայտարարությունը. «Ե՛վ ես, և՛ Սարգիս Քոթանջյանը պատրաստ ենք ցանկացած պահի նստել Ձեզ հետ և զրուցել այս ամենի մասին որևէ հայկական հեռուստատեսության ուղիղ եթերում: Եկեք տեսնենք, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ»: «Անե՞լ նվիրատվություն, թե չանել» ուղեցույցն ամենաթարմ և համապարփակ ուսումնասիրությունն է, որը հարցականի տակ է դնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության արդյունավետությունը: Ուղեցույցի չորս մասերից երեքը կարելի է գտնել www.thetruthmustbetold.com կայքում: Հեռուստաբանավեճի հեռարձակման ամսաթիվն ու այլ մանրամասներ կհաղորդվեն շուտով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |