Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանի ապամոնտաժումը հետաձգվել է

Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանի ապամոնտաժումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Դատավարության ընթացքում, որը սկսվել է Հումանիզմի հուշարձանի, որը կոչում են նաև հայ-թուրքական բարեկամության հուշարձան, քանդակագործ Մեհմեդ Աքսոյի հայցով, հուշարձանի ապամոնտաժումը կկասեցվի: Այդ մասին հայտնել է քանդակագործի փաստաբան Ասլի Կազանը:

Ըստ նրա, հայցվորը ունի իրավաբանական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս վիճարկել հուշարձանը քանդելու Կարսի քաղաքապետարանի որոշումը, և Էրզրումի վարչական դատարանը վճռել է դատավարության ընթացքում կասեցնել հուշարձանի ապամոնտաժումը, գրում է թուրքական «Միլիեթը»:

Կարսի քաղաքապետարանը հուշարձանի ապամոնտաժման մրցույթ է հայտարարել, որի հաղթողը հայտնի կդառնա մարտի 7-ին: Հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումը ընդունվել էր փետրվարի 1-ին: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս այցելության ժամանակ, որը «հրեշավոր» էր համարել հուշարձանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---